Գլխավոր » 2013»Ապրիլ»7 » Չինաստանում ինը հանքափորներ հողի տակ են մնացել
18:34
Չինաստանում ինը հանքափորներ հողի տակ են մնացել
ՉԺՀ-ի հարավ-արեւմուտքում հանքի փլուզման հետեւանքով ինը հանքափորներ մնացել են գետնի տակ: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպը կատարվել է այսօր` Հույչժոու նահանգի Վենյանի «Յունդա» հանքահորում: Հանքում գտնվել է 41 մարդ, որոնցից 32-ը կարողացել են ինքնուրույն դուրս գալ: Ներկայումս ճշտվում են կատարվածի հանգամանքները: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: