Գլխավոր » 2013»Մարտ»1 » Չինաստանում աքլորը տերերին արթնացնում է ծիծաղով
23:55
Չինաստանում աքլորը տերերին արթնացնում է ծիծաղով
Չինաստանում աքլորն առավոտյան ավելի ուրախ է արթնացնում իր տերերին, քան իր ցեղակիցները: Ի տարբերություն մյուս աքլորների, նա ծիծաղում է գրեթե մարդու նման: Ըստ The Daily Telegraph-ի, թռչունն սկսում է ծուղրուղու կանչել, բայց մեկ րոպե անց սկսում է ծիծաղել եւ թափ տալ գլուխը:
Աքլորի տեսահոլովակը հայտնվել է YouTube-ում եւ հավաքել է արդեն ավելի քան 150 հազար դիտում:
Օգտատերերը մեկնաբանել են, որ աքլորի ծիծաղն իսկական զարթուցիչի ձայն է, հատկապես երկուշաբթի օրերի համար: Իսկ ոմանք գտնում են, որ նրա ծիծաղում տխուր նոտաներ կան: