Շաբաթ, 11.04.2026, 21:14
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 25 » Չինացի գիտնականները ստեղծել են ամենաթեթեւ նյութը
23:46
Չինացի գիտնականները ստեղծել են ամենաթեթեւ նյութը
Չինացի գիտնականները ստեղծել են ամենաթեթեւ նյութը










Չինաստանի Չժեցզյան նահանգի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենաթեթեւ պինդ նյութը: Գրաֆենի հիմքից ստեղծված աէրոգելն այնքան թեթեւ է, որ կարող է մնալ ծաղկի ցողունի վրա: Այն վեց անգամ թեթեւ է օդից, նրա քաշը կազմում է 0,16 մգ:

Նման գերթեթեւ նյութը ստեղծել են լիոֆիլիզավորման գործընթացի շնորհիվ, որի արդյունքում նանոփողերի եւ գրաֆենի ածխածնի շղթաներից հանվել է խոնավությունը` միաժամանակ պահպանելով նրանց բնութագրական հատկանիշները:

Տարբեր երկրների մասնագետներ այդ հայտնագործությունն արդեն համարել են գիտության առաջընթաց: Հայտնագործողները մտադիր են այդ աէրոգելն օգտագործել ջրում նավթային պարունակության դուրսհանման, կամ ջրի ու օդի մաքրման նպատակով:

Ինչպես հաղորդել է «Էքսպերտ»-ը, նավթ հավաքելու համար օգտագործվող ժամանակակից ներծծող նյութերն ի վիճակի են ներծծել իրենց քաշը 10 անգամ գերազանցող ծավալ: Նոր նյութը մի քանի անգամ ավելի արդյունավետ է` նա կարող է հավաքել իր սեփական քաշը 900 անգամ գերազանցող ծավալ:

Դիտումներ: 311 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև