Կիրակի, 12.04.2026, 06:28
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 28 » Չեխիայի դատարանը օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման
17:31
Չեխիայի դատարանը օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման

Չեխիայի դատարանը օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման

Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին օրենքով գող Անդրանիկ Սողոյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման` հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար: Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել: Այդ մասին հայտնում է  «České Noviny»-ը:

Ըստ մեղադրական եզրակացության` այժմ արտասահմանում գտնվող Սողոյանը 2007թ. պատվիրել էր սպանությունը, սակայն վարձու մարդասպանը սխալմամբ ուրիշին էր դանակահարել: Նախկինում դատարանը երկու անգամ արդարացրել էր Սողոյանին, սակայն գործը վերադարձվել էր վճռաբեկ դատարան: Դատարանը Սողոյանի համախոհներին դատապարտել է 12-18 տարվա ազատազրկման:

Սողոյանին եւ նրա համախոհ Գիլանի Ալիեւին սկզբնապես մեղադրանք էին ներկայացրել սպանության կազմակերպման եւ մահափորձի համար: Այսօր դատարանը վերջին հանցագործությունը որակել է որպես շանտաժ: Մյուս դատապարտվածներն են Մահոմեդ Ալիեւը, Արսեն Կակոսյանը եւԱրսեն Առաքելյանը: Ըստ մեղադրական եզրակացության` Սողոյանը եւ Գիլիանի Ալիեւը պայմանավորվել էին  սպանել հայ գործարարի: Մահոմեդ Ալիեւը վարձել էր ուկրաինացի Թիմուր Տրետյակովին, որին 2007թ. նոյեմբերի 13-ին բերել էր  Պրահայի Վացլավի անվան հրապարակ, որտեղ էլ Տրետյակովը հարձակվել էր այլ հայի վրա: Բժշկական արագ միջամտությունը փրկել էր այդ մարդու կյանքը:

Երկու շաբաթ անց եւս մեկ փորձի համար Տրետյակովն Առաքելյանից զենք էր ստացել, իսկ Կակոսյանը նրան հայտնել էր զոհի բնակության վայրը եւ թե ինչ մեքենա է վարում: Այնուամենայնիվ, Տրետյակովը նորից տապալվել էր` կրակելով զոհի մեքենան վարող 25-ամյա տղամարդուն: 

Տրետյակովն ավելի վաղ դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման: Մահոմեդ Ալիեւը շանտաժի համար դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման: Սողոյանը եւ մյուս կասկածյալները հենց սկզբից էլ չեն ընդունել իրենց մեղքը: Սողոյանը կալանքից ազատվել էր հենց առաջին արդարացնող դատավճռից հետո: Ըստ լրատվամիջոցների` նա մեկնել է Հայաստան:


Դիտումներ: 283 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև