Կիրակի, 12.04.2026, 06:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 20 » Չելյաբինսկում հովվաշները մահացու կծոտել են տիրուհու մանկահասակ որդուն
13:48
Չելյաբինսկում հովվաշները մահացու կծոտել են տիրուհու մանկահասակ որդուն
Չելյաբինսկում հովվաշները մահացու կծոտել են տիրուհու մանկահասակ որդուն









Չելյաբինսկի մարզում քննում են 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները, որը տան շների հարձակման զոհ է  դարձել: Ողբերգական դեպքը կատարվել է մարտի 19-ին՝ Իսակովո ավանի Ժելեզնոդորոժնայա փողոցի սեփական տանը:

 

Նախնական տվյալով՝ մայրը որդուն խնդրել է աղբը դուրս հանել: Երբ երեխան դուրս է եկել, նրա վրա են հարձակվել ազատավանդակում պահվող գերմանական երկու հովվաշները: հայտնի չէ, թե նրանց ինչպես է հաջողվել դուրս գալ, հայտնում է NEWSru.com-ը:

ՌՔԿ տարածքային բաժինը հայտնում է, որ շները երեխային բազմաթիվ անգամ կծել են, երեխան նախքան շտապօգնության հասնելը մահացել է:

Կատարված փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝  «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Մահացած երեխայի ծնողներին, որոնք ազատավանդակը մոռացել էին կողպել, մինչեւ 2 տարվա ազատազրկում կարող է սպառնալ:

Դիտումներ: 255 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև