Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 25 » Բյուրեղապակե խարտոցներ եղունգների համար
23:41
Բյուրեղապակե խարտոցներ եղունգների համար

Բյուրեղապակե խարտոցները բարձր տեխնոլոգիաների եւ երկարատեւ գիտական մշակումների արդյունք են: Դրանք ի հայտ են եկել 15 տարի առաջ: 1998 թվականին Bohema բյուրեղապակե խարտոցը «Սիլիկոնե Բոհեմիկա» միջազգային ցուցահանդեսում գրավեց առաջին տեղը, իսկ 1999-ին Փարիզում նորարարության մրցանակ ստացավ: Ժամանակի ընթացքում բյուրեղապակե խարտոցները սկսեցին ճանաչում ձեռք բերել: Դրանք չեն փչացնում եւ չեն շերտավորում եղունգները, անվնաս են եւ գրավիչ, դրանցով կարելի է եղունգները խարտել ցանկացած ուղղությամբ:

Բյուրեղապակե խարտոցների օգնությամբ կարելի է մշակել եղունգի շուրջ առաջացած կոշտ մաշկը: Ընդ որում, մաշկը չի վնասվում, այլ ավելի նուրբ եւ հարթ է դառնում: Այն կարելի է օգտագործել նաեւ արհեստական եղունգների պարագայում: Բայց, ինչպես հայտնի է, դրանք ավելի ամուր են, այդ պատճառով խարտոցը հարկավոր է ջրում թրջելով կոշտացնել:

Խարտոցն անփոխարինելի է նաեւ աճեցրած եղունգների համար, քանի որ որոշ ժամանակով հետաձգում է մշակման գործողությունը. բյուրեղապակե խարտոցի օգնությամբ կարելի է հավասարեցնել բնականորեն աճած եղունգի եւ աճեցված հատվածի սահմանները:

Ոչ պակաս կարեւոր փաստ, որը խոսում է բյուրեղապակե խարտոցների օգտին. դրանք անթերի հիգիենիկ են: Դիմանում են ցանկացած ախտահանման. լվանալուն, ախնահանող միջոցներով մշակմանը, ուլտրամանուշակագույն ճանագայթների ազդեցությանը եւ այլն: Այդ պատճառով դրանք հաճախ օգտագործվում են գեղեցկության սրահներում:

Բյուրեղապակե խարտոցների գինը տատանվում է 2-4 հազար դրամի սահմաններում:

Միակ թերությունը. գցելու դեպքում, ինչպես եւ ապակին, բաժանվում է մանր կտորների, այդ պատճառով հարկավոր է այն պահել տուփի մեջ, որը գնում կատարելիս անպայման տրվում է խանութում:

Դիտումներ: 357 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև