
Բրիտանացիները կազմել են այն ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, որոնք վերավաճառքից ամենաքիչն են կորցնում գնի մեջ, գրում է Fleet News Online ցանցային պարբերականը՝ վկայակոչելով Adzuna որոնողական համակարգի տվյալները։ Մասնագետները վերլուծել են 2009 թվականի թողարկման օգտագործած մեքենաների վաճառքի մասին 2013 թվականին տեղադրված ավելի քան 600 հազար հայտարարություն՝ ողջ Մեծ Բրիտանիայի տարածքում։ Ամենաշահավետը, պարզվում է, Volkswagen Polo-ն ու Smart ForTwo-ն է։ Հետազոտողները նշել են, որ այդ մոդելները պահպանել են իրենց նախնական գնի երեք քառորդը։ Դրանից բացի, հաջողվել է պարզել, որ Audi R8 –ի ու Ferrari F430-ի նման սուպերմեքենաները կորցրել են գնի մեկ երրորդից պակաս գումար, գրում է «Ավտոռամբլերը» Վերավաճառքի համար ամենաանշահավետ մեքենաների հնգյակում են հայտնվել Renault Megane-ը, Jaguar XJ-ը, Ferrari 599-ը, Mazda6-ն ու Peugeot 206-ը։ Այս մոդելները կորցնում են նախնական արժեքի միջինում մոտ 65 տոկոսը։ Հետազոտողները պարզել են նաեւ, թե արտադրող ո՞ր երկրի մեքենաներն են ամենաշատն արժեզկվում։ Պարզվել է՝ բրիտանական ընկերությունների մոդելները, որոնք միջինում կորցնում են գնի կեսը։ Ավելի վաղ վերավաճառքի համար ամենաշահավետ մեքենաների վարկանիշային աղյուսակ էին կազմել ամերիկացիները. գինը պահպանելու առումով ամենալավ մոդելներն են Honda Civic-ը, Honda CR-V-ն, Jeep Wrangler-ը, Lexus LX-ն ու Porsche Cayenne-ը։
|