Գլխավոր » 2013»Մարտ»22 » Բրազիլիայում ծովափիղը հայտնվել է ճանապարհի մեջտեղում
18:31
Բրազիլիայում ծովափիղը հայտնվել է ճանապարհի մեջտեղում
Բրազիլական Բալնեարիու-Կամբորիու քաղաքում ծովափիղը դուրս է եկել ծովից ու ուղևորվել բնակելի շրջաններ: Արդյունքում նա հայտնվել է բանուկ փողոցում ու արգելափակել տրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին հաղորդում է 1in.am-ը հղում անելով Globo.com-ը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ին: Պատահարի հետևանքով տուժածներ չկան: Կենդանին փողոցում գտնվել է շուրջ մեկուկես ժամ: Ծով հետ գնալու ճանապարհին նա անցել է հետիոտների համար նախաստեսված ճանապարհը: Մինչ նա կանցներ ճանապարհը, ծովափղի վրա անընդհատ ջուր են լցրել՝ նրա հարմարավետությունն ապահովելու համար: Ոստիկանությունն օգնել է շուրջ 500 կգ կշռող, 2-3 մետր երկարությամբ կենդանուն հասնել ծով: