Գլխավոր » 2013»Մարտ»18 » «Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել Վիլյային
23:44
«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել Վիլյային
«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկել թիմի հարձակվող Դավիդ Վիլյային, հաղորդում էsport.es-ը: Իսպանիայի հավաքականի 31-ամյա հարձակվող գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2014թ. ամառ, սակայն «Բարսելոնան» ցանկանում է եւս երկու տարով երկարաձգել պայմանագիրը: Ֆինանսական պայմանների մասին չի նշվում: Վիլյան կատալոնական ակումբ է տեղափոխվել 2010թ. ամռանը «Վալենսիայից» 40 միլիոն եվրոյով: