
Ամերիկացիները մասշտաբային ակցիա են կազմակերպել Բիլլի Ռեյ Հարիս անունով անտուն բանկչի համար գումար հավաքելու համար: Նա տեղի բնակչության շրջանում հայտնի է դարձել փետրվարի սկզբին, երբ նա վերադարձրել է մի կնոջ պլատինե ամուսնական մատանին, որը կինը սխալմամբ տվել են նրան` մանրադրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է Yahoo!-ն, գումար կարելի է նվիրաբերել GiveForward.com կայքի միջոցով: Այս պահին անտուն Հարիսի համար հավաքված գումարն անցել է 60 հազար դոլարից, սակայն ակցիան կշարունակվի մինչեւ մայիս: Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակ, վեբ-դիզայներ Բիլլ Քրեյչին, լսելով անտուն Հարիսի պատմությունը, որոշել էն իր ակցիայով ընդամենը հազար դոլար հայթայթել նրա համար, հաղորդում է Versii.com-ը:
|