Կիրակի, 12.04.2026, 05:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 28 » Բարաք Օբաման NME մրցանակաբաշխությունում հաղթել է Pussy Riot-ին
17:32
Բարաք Օբաման NME մրցանակաբաշխությունում հաղթել է Pussy Riot-ին

Բարաք Օբաման NME մրցանակաբաշխությունում հաղթել է Pussy Riot-ին

Բրիտանական New Musical Express (NME) ամսագրի մրցանակաբաշխությունում  «Տարվա երաժշտական պահ»  է ճանաչվել Լոնդոնի «Օլիմպիական խաղեր-2012»-ի բացումը,  իսկ «տարվա հերոս» կոչմանն արժանացել է երկրորդ ժամկետով ԱՄՆ նախագահ վերընտրված Բարաք Օբաման:

Այդ երկու անվանակարգերին հավակնող ռուսական Pussy Riot խումբն առանց մրցանակի է մնացել, հայտնում է  Reuters-ը:  NME մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում` փետրվարի 27-ի երեկոյան: 

Lenta.ru-ն գրում է, որ NME-ի այլ մրցանակակիրների թվում  է  «լավագույն կենդանի կատարում» եւ «լավագույն երաժշտական ֆիլմ» անվանակարգերում հաղթած  The Rolling Stones խումբը, որը հավակնում էր  NME-ի ընդամենը չորս մրցանակի: Երկու մրցանակ է ստացել նաեւ Ֆլորենս Ուելչը Florence and the Machine-ից: Մրցանակ է ստացել է նաեւ դիջեյ Քելվին Հարիսի հետ Ուելչի ձայնագրած  «Sweet Nothing» պարային ստեղծագործությունը, եւ անձամբ Ուելչը` որպես լավագույն մենակատար: 

Տարվա լավագույն ալբոմ է դարձել  The Maccabees-ի «Given To The Wild»-ը: The Killers-ը հաղթել է «լավագույն միջազգային խումբ» անվանակարգում, իսկ Biffy Clyro-ն ճանաչվել լավագույն բրիտանական խումբ: Լավագույն  թրեքի համար մրցանակ է ստացել  Foals-ի «Inhaler»-ը, իսկ  Arctic Monkeys խմբի «R U Mine?» երգի տեսահոլովակն ստացել է NME-ի  տարվա լավագույն  տեսահոլովակ  մրցանակը:


Դիտումներ: 310 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև