Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 21 » Բարաք Օբաման դառնալու է դերասա՞ն
18:56
Բարաք Օբաման դառնալու է դերասա՞ն

Ամերիկյան դերասան Էդրիեն Գրենիերը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, դրվագային դեր խաղա «Entourage» ֆիլմում:

Huffington Post-ի փոխանցմամբ, անցյալ տարի Գրենիերն իր միկրոբլոգում Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանն արված լուսանկար է տեղադրել՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Ես խոստացել եմ նկարահանել «Entourage» ֆիլմը, եթե նա (Բարաք Օբաման) նկարահանվի դրվագային դերում: Նա համաձայնվեց: Լուրջ»: «Entourage» ֆիլմը հիմնված է լինելու ամերիկյան հանրահայտ սերիալի վրա, որը հեռարձակվում էր 2004-2011 թվականներին: Ժապավենի ռեժիսորն ու սցենարիստը լինելու է սերիալի հեղինակ Դուգ Էլինը:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Օբաման խոստովանել է, որ «Entourage»-ն իր ամենասիրելի սերիալներից է:

Դիտումներ: 371 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև