 Իտալական «Միլանը» ծխելու համար կտուգանի Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին: Ֆլորենցիայի ճանապարհին 22-ամյա իտալացին ծխել է գնացքի զուգարանում: Բալոտելիին ծխելուց բռնացրել է անվտանգության աշխատակիցը: «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին տեղի ունեցածի մասին իմացել է ֆրանսիացի հարձակվող Մբայ Նյանգից, գրում է Football-Italia-ն: Հիշեցնենք, որ իտալական A Սերիայի 31-րդ տուրում «Ֆիորենտինան» ու «Միլանը» ոչ ոքի խաղացին Ֆլորենցիայում՝ 2:2:
|