Կիրակի, 12.04.2026, 09:32
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 20 » Այսօր Երջանկության միջազգային օրն է. Բան Կի-մունի ուղերձը
13:42
Այսօր Երջանկության միջազգային օրն է. Բան Կի-մունի ուղերձը
Այսօր Երջանկության միջազգային օրն է. Բան Կի-մունի ուղերձը

















Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Այս կապակցությամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Մարդկային ձգտումների հիմքը երջանկության ձգտումն է: Մարդիկ ամբողջ աշխարհում ձգտում են ապրել երջանիկ եւ գոհացուցիչ կյանք, որը հեռու կլինի վախից ու կարիքից, եւ ներդաշնակ բնության հետ:

Այնուամենայնիվ, հիմնական նյութական բարեկեցությունը միայն անիրական պատրանք է մեծ թվով մարդկանց համար, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Իսկ շատ-շատերի համար էլ կրկնվող սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, բռնություններն ու հանցագործությունները, շրջակա միջավայրի քայքայումը եւ կլիմայի փոփոխության ընդլայնվող սպառնալիքները մշտապես գոյություն ունեցող վտանգներ են:

Անցյալ տարի տեղի ունեցած Կայուն զարգացմանը նվիրված Ռիո+20 կոնֆերանսի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները համաձայնեցին, որ անհրաժեշտ է կայունության զարգացման հավասարակշռված մոտեցում մշակել, որին հասնելու համար պետք է ինտեգրացնել նրա երեք սյուները՝  տնտեսական աճը, սոցիալական զարգացումը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը: Նրանք գիտակցեցին, որ քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնողներին ավելի լավ տեղեկացնելու համար առաջընթացի ավելի լայն միջոցները պետք է լրացնեն համախառն ներքին արդյունքը:

Ես շատ ոգեւորված եմ որոշ կառավարությունների՝ բարեկեցության ամբողջական ցուցանիշների վրա հիմնված քաղաքականություն նախագծելու ջանքերով: Կոչ եմ անում մյուսներին էլ հետեւել այս օրինակին:

Երջանկության առաջին միջազգային օրվա առիթով եկեք բոլորս միասին ամրապնդենք մեր հանձնառությունը ընդգրկուն եւ կայուն մարդկային զարգացման մասին, ինչպես նաեւ վերականգնենք ուրիշներին օգնելու մեր խոստումը: Աջակցելով համընդհանուր շահերին մենք հարստացնում ենք ինքներս մեզ: Կարեկցանքը նպաստում է երջանկությանն ու աջակցելու է կառուցել այն ապագան, որը մենք ուզում ենք»:

Դիտումներ: 305 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև