Գլխավոր » 2013»Մարտ»24 » Այս գեղեցկուհին Հայաստանն է ներկայացրել Թուրքիայում (photo, video)
22:53
Այս գեղեցկուհին Հայաստանն է ներկայացրել Թուրքիայում (photo, video)
26-ամյա այս գեղեցկուհին` Անի Ջառահյանը, Թուրքիայի Բոդրում քաղաքում 2012թ. Հայաստանն է ներկայացրել «MISS WORLD LEAGUE OF BEAUTY AND FASHION» մրցույթին, որին մասնակցում էին 24 պետության ներկայացուցիչներ:
Մրցույթին Անին արժանացել է «Միսս համակրանք» տիտղոսին, որից հետո իրավունք է ստացել մասնակցելու նաև «Միսս 7 մայրցամաք» մրցույթին:
Slaq.am-ի հետ զրույցում Անին պատմեց, որ մրցույթին մասնակցելու առաջարկ է ստացել «Միսս և Միստր աշխարհ» մրցույթների կազմկոմիտեի լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից:
«Մինչ մրցույթին մասնակցելը 5 տարի զբաղվել եմ մոդելային բիզնեսով: Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների թե’ Հայաստանում և թե’ արտերկրում: Միայն այն միտքը, որ դարավոր թշնամուդ հողի վրա բարձրացնում ես հայկական դրոշը, ներկայանում հայկական տարազով թուրք հանդիսատեսի առջև, արդեն իսկ բավական է մեծ հպարտություն և հիանալի զգացողություններ ունենալու համար: Ես մեծ բավականություն ստացա որ կարողացա`իմ երկրի պատիվը բարձր պահել թշնամուս տան մեջ»,- մեզ հետ զրույցում պատմեց Անին:
Վերջինիս խոսքերով` Հայաստանում վերջին տարիներին մոդելային բիզնեսը մեծ զարգացում է ապրում` չնայած նրան, որ դեռ շատ բան ունենք սովորելու այլ երկրներից:
«Ես չեմ սիրում քննադատել, պարզապես ուզում եմ լավատես լինել և հույս ունեմ, որ մեր ապագայում այս ասպարեզը կհասնի իր գագաթնակետին»,- հույս հայտնեց մոդելը:
Ի դեպ, Անիին շատերը կհիշեն հեռուստասերիալներից ու գովազդներից. Նա նկարահանվել է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներում:
Հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել այժմ, Անին պատասխանեց. «Կանեմ այն, ինչ անում է ցանկացած հայ աղջիկ` կառուցեմ իմ ընտանիքը»: