Կատուները դասվում են աշխարհում ամենատարածված ընտանի կենդանիների շարքին: Կատուների գները տարբերվում են՝ պայմանավորված հազվագյուտ և ազնվացեղ լինելով: Ահա ամենաթանկարժեք կատուների ցեղատեսակների ցանկը: 10. Բրիտանական կարճամազ

Գինը: 500 - 1500$ Բրիտանական կարճամազը 10-րդ ամենաթանկ կատուն է: Այն Միացյալ Թագավորությունում գրանցված ամենաճանաչված կատուներից է: Այս ցեղատեսակը ունի հաստատուն բնավորություն, որը նրան կատարյալ է դարձնում բնակարանում պահելու համար: 9. Սքոթիշ-ֆոլդ կամ շոտլանդական կախականջ կատու

Գինը: 200 - 3000$ Սքոթիշ-ֆոլդը ամենապահանջված ցեղատեսակներից մեկն է գրավիչ ֆիզիկական տվյալների և ընկերասիրության շնորհիվ: Այս կատուների ձագերը սովորաբար ավելի թանկ են, քան մնացած ամենատարածված ցեղատեսակների ձագերը: 8. Սֆինքս Գինը: 300 - 3000$
Ցանկում հաջորդը սֆինքսն է: Սֆինքսը անմիջապես աչքի է ընկնում իր մազածածկույթի բացակայությամբ և պահանջում է հատուկ խնամք: 7. Ռուսական կապույտ կատու Գինը: 400 - 3000$
Վեցերորդ տեղում է ռուսական կապույտ կատուն: Այս կատուները շատ խաղաղասեր են, հետաքրքրասեր և խելացի: Նրանք նաև շատ լավ հարմարվում են այլ ընտանի կենդանիների և երեխաների հետ: 6. Պետերբոլդ Գինը: 1200 - 5000$
Այս կատուն արևելյան կարճամազ և դոնսկոյ ցեղատեսակների փորձարարական սերման արդյունք է: Հետաքրքրասեր, խելացի և ակտիվ կատուն ունի նրբագեղ, վայելչակազմ արտաքին տեսք և մյուս ընտանի կենդանիների հետ ապրում է շատ համերաշխ: 5. Պարսկական կատու Գինը: 500 - 5500$ Հինգերորդը պարսկական կատուն է: Այն նաև գլխավորում է աշխարհում ամենաճանաչված կատուների ցանկը: 4. Ալլերկա հիպոալերգիկ կատու Գինը: մոտ 6000$
Այս կատուները իրականում առանձին ցեղատեսակ չեն, այլ ուղղակի համարվում են Lifestyle Pet-ի գենետիկական ուսումնասիրությունների արդյունքը: Բոլորը միասին պայմանականորեն անվանվում են «ալլերկա»: Գիտնականները փորձել են հեռացնել կամ ապաակտիվացնել այն գենը, որը մարդկանց մոտ կատուներից ալերգիայի պատճառ է հանդիսանում: 3. Բենգալյան կատու Գինը: 1000 - 25000$
Չափազանց գեղեցիկ ու գրավիչ այս ցեղատեսակը ընտանի կատվի և ասիական ընձառյուծ կատվի հիբրիդն է: Խաչասերումից 3 սերունդ հետո այն ձեռք է բերում ընտանի կատվին բնորոշ խառնվածք: 2. Սավաննա Գին: 1500 - 50000$
Սավաննան նույնպես ընտանի կատվի հիբրիդ է: Այն ստացվել է սերվալի և ընտանի կատվի սերումից: Իրենց հավատարմությամբ սավաննա կատուները նման են շներին: Եվ բացի այդ շատ խելացի են: 1. Աշերա Գին: 15000 – 100000$
Աշերան նույնպես աֆրիկական սերվալի, ասիական ընձառյուծ կատվի և ընտանի կատվի հիբրիդ է: Այն շատ խելացի է, նուրբ ու հավատարիմ: Ցեղատեսակի իրական լինելը կասկածի տակ է դրվում, քանի որ բոլոր հայտնի աշերա կատուների ԴՆԹ անալիզը ցույց է տվել նրանց նմանությունը սավաննա կատուներին: Չնայած դրան՝ աշերան վաճառվում է 4 անգամ ավելի թանկ, քան սավաննան: Աշերան երևի թե աշխարհի ամենահազվագյուտ ցեղատեսակն է:
|