Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 25 » Աշխարհի ամենամեծ սարդը
20:01
Աշխարհի ամենամեծ սարդը
Աշխարհի ամենամեծ սարդըՇատ չեն այն մարդիկ, ում դուր են գալիս սարդերը, թեև Արևմուտքում այս մազոտ սարսափելի միջատներին երբեմն պահում են որպես «ընտանի կենդանիների»: Սակայն մարդկության մեծամասնության մոտ դրանք բացասական զգացողություններ են առաջացնում։ Աշխարհում սարդակերպեր ի ամենախոշոր ներկայացուցիչը սարդ- թռչնակերն է կամ Տերաֆոզա Բլոնդան: Պատկերացրեք մեծ ափսեի չափեր ունեցող սարդ, որը կարմրադարչնագույն մազերով ծածկված երկար հաստ թաթեր ունի: Այս հսկայական թռչնակերները մեծանում են մինչև 25 սմ (բացված թաթերով), ընդ որում մարմնի երկարությունը 10 սմ է կազմում: Ամենամեծ սարդը հայտնաբերվել է Վենեսուելայում՝ 1965թ.: Սարդի չափը (բացված թաթերով) 28 սմ է կազմել, այն 170 գ է կշռել: Առաջին անգամ Տերաֆոզա Բլոնդայի տեսքը նկարագրվել է 1804 թ.` գիտնական-էնտոմոլոգ Լատրեյլի կողմից: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ դրա սննդակարգի մեջ մտնում են գորտեր, մողեսներ, մկներ և նույնիսկ` ոչ մեծ օձեր: Աշխարհի ամենամեծ սարդը հիմնականում բնակվում է Հյուսիսային Բրազիլիայում, Գայանայում, Սուրինամում և Վենեսուելայում: Նրա բույնն իրենից ներկայացնում է խորը փոս, որի մուտքը ծածկված է հաստ սարդոստայնով, հայտնում է 1in.am-ը: Չնայած որ թռչանկեր տեսակն աշխարհի ամենամեծ սարդն է համարվում, սակայն կա սարդակերպերի ևս մեկ տեսակ, որն ավելի խոշոր է: Դա Heteropoda maxima-ն է, որ թաթերի բացվածքը 30 սմ է կազմում: Այն 2001 թ. հայտնաբերվել է Լաոսում:

Դիտումներ: 365 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև