Ռուբի Դիկենսոնը 3 տարեկան է և նա արդեն իր ձեռքում պահում է դաջվածքներ անող սարքը: Փոքրիկ Ռուբին Ուէլսից է և նա մեծանում էր այնպիսի շրջապատում, որտեղ բոլորը դաջվածքներ ունեին: Ռուբիի հայրը դաջվածքների մասնագետ է, որը հավանաբար շատ է ցանկանում, որպեսզի նրա դուստրը գնա իր ճանապարհով:Աղջիկը շատ է սիրում հայրիկի աշխատանքի ժամանակ գալ և հաճախորդների հետ քննարկել ապագա դաջվածքների մասին պլանները: Ռուբիի հայրը՝ տեսնելով, որ աղջկա գործունեության ժամանակը եկել է, նրա համար ԱՄՆ-ից պատվիրել է հատուկ սարք, որը կհամապատասխանի նրա փոքրիկ ձեռքերին, գրում է favestyle.ru կայքը Այժմ երեխան հոր մարմնի վրա սովորում է նկարել իր սիրած նկարը՝ սարդին: Հորը չի անհանգստացնում այն, որ աղջիկը կարող է սխալվել, քանի որ նրա մարմնի 70%-ը պատված է դաջվածքներով և այդ փոքրիկ սարդը նրա «բնանկարը» չի փչացնի:
|