ԱՄՆ Փանքսութոնի քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) արջամուկ Ֆիլին եղանակի սխալ կանխագուշակման համար մահապատիժ է սպառնում:
Մեկուկես ամիս առաջ Ֆիլը դուրս է եկել իր փչակից` դրանով ամերիկացիներին ծանուցելով ձմռան մոտակա ավարտի մասին, սակայն ցրտերը չեն շտապում լքել Միացյալ Նահանգները:
Օհայո նահանգի բնակիչները, ինչպես նաեւ ուրիշներ, պահանջել են «ստախոսին» պատասխանատվության ենթարկել: Բաթլերի շրջանի իշխանություններն ուղղակի չէին կարող հեգնել վրդովված հասարակության պահանջը. նրանք Ֆիլին մեղավոր են ճանաչել եղանակի սխալ կանխագուշակման համար: Շրջանային դատախազ Մայքլ Գմոուսերը արջամկան գործունեությունը որակել է որպես հանցագործություն` ուղղված հաարակական կարգի եւ Օհայո նահանգի արժանապատվության դեմ: Իսկ իշխանությունների կարծիքով, այդ հանցագործության համար պատիժ կարող է լինել մահապատիժը:
Միաժամանակ, Բաթլերի շրջանի վարչությունում չեն ճշտել, արդյոք նրանք կձգտեն հասնել նրան, որ իրենց կողմից սահմանված դատավճիռն իրականացվի: Դատախազի խոսքով` նա ակնկալում է, որ արջամկան ներկայացուցիչները կբողոքարկեն դատավճիռը:
Ի դեպ, ԱՄՆ ամենահայտնի արջամկանը մեղադրել են երեք օր այն բանից հետո, երբ իր հումորներով ու սադրանքներով հայտնի ամերիկյան Onion պորտալը գրել է, որ սխալ կանխագուշակման համար Ֆիլին գլխատել են, հաղորդում է «Վեստի.ռու»-ն: