Google կորպորացիան առաքման սեփական ծառայություն է թողարկել Google Shopping Express անվանումով: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Առայժմ ծառայությունը մատչելի է միայն Սան Ֆրանցիսկոյի բնակիչների մի մասի համար, որոնք բնակվում են համանուն ծոցի ափին: Առաքումն իրականացվում է ապրանքը պատվիրելու օրը: Մի քանի ամիս Google-ը թեսթավորում էր նոր ծառայությունը փակ ռեժիմով` առաջարկելով իր աշխատակիցներին, իսկ մարտի 28-ից բացել է լայն հասարակության առջեւ:
Կես տարի Google Shopping Express-ն անվճար կլինի, սակայն ընկերությունը նախատեսում է հետագայում գումար գանձել դրա համար: Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենա առաքումը: Ինչպես հայտնել է TechCrunch-ը, չի բացառվում, որ Google-ը փորձի մրցակցել Amazon-ի հետ եւ առաքման գին սահմանի 64-69 դոլարը մեկ տարվա համար:
Google_ի նոր ծառայության ցանկում են Target, Office Depot, Staples и Toys 'R' Us խոշոր ռիթեյլերները, նաեւ Blue Bottle Coffee եւ Palo Alto Toy & Sport ընկերությունները:
|