Եվրոպական Միության կարգավորիչ մարմիններն ուսումնասիրում են Apple-ի և բջջային կապի օպերատորների միջև կնքված պայմանագրերը, ըստ դրանց՝ վաճառվել են iPhone սմարթֆոնները և iPad պլանշետային համակարգիչները՝ խախտելով հակամենաշնորհային օրենսդրությունը։Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, կասկածներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ օպերատորները բողոքել են, որ Apple-ի հետ կնքած պայմանագրերի պայմանները սահմանափակում են մրցակցությունը։ Այժմ այդ պայմանագրերի օրինակները տրամադրվել են Եվրոպական հանձնաժողովին, որն էլ ուսումնասիրում է դրանք։ Նշանակում է, որ Եվրոպական հանձնաժողովը լուրջ է վերաբերվում այս հարցին, սակայն պաշտոնական հետաքննություն կարող է սկսել միայն այն դեպքում, երբ օպերատորները պաշտոնական բողոք ներկայացնեն։
|