Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 25 » Ապոֆիս աստերոիդը 2068թ-ին հնարավոր է բախվի Երկիր մոլորակի հետ
21:47
Ապոֆիս աստերոիդը 2068թ-ին հնարավոր է բախվի Երկիր մոլորակի հետ

Ապոֆիս աստերոիդը 2068թ-ին հնարավոր է բախվի Երկիր մոլորակի հետ

Ապոֆիս աստերոիդը, որը կոչվում է չարի եւ ավերածությունների հին եգիպտական աստծո անունով, 2068թ-ին հնարավոր է բախվի Երկիր մոլորակի հետ, հայտնել են գիտնականները: Ընդ որում, նույն աստերոիդը Երկրի մոտով հաջողությամբ եւ անվնաս կանցնի 2029 եւ 2036 թվականներին, նշվում է  NASA-ի ռեկատիվ շարժման լաբորատորիայի գիտնականների խմբի  պատրաստված հոդվածում:  

Միաժամանակ, գիտնականները նշում են, որ այդ իրադարձության հավանականությունը փոքր է`2,3-ը` միլիոնի:Հնարավոր աղետի մասին աժիոտաժը ծագել է Չելյաբինսկի վրա երկնաքարի պայթյունից հետո: Հաղորդվում է, որ 325 մետրանոց Ապոֆիս աստերոիդը բացահայտվել է  2004 թ-ին: Հաշվարկները ցույց էին տվել, որ կա 2,7% հավանականություն, որ նա Երկրի հետ կբախվի 2029 թ-ին: Այնուհետեւ գիտնականները բացառեցին նման հնարավորությունը` նշելով, որ 2029թ. ապրիլի 13-ին նա կանցնի Երկրի կողքով` 37,6 հազ. կմ հեռավորությամբ: Սակայն, ըստ գիտնականների, 2029թ-ի «հանդիպումից» հետո աստերոիդը կարող է փոխել իր ուղեծիրն այնպես, որ հնարվոր է հաջորդ վերադարձի ժամանակ բախվի Երկրի հետ:Դրա համար աստերոիդը Երկրին մոտենալու պահին պետք է անցնի այսպես կոչվող «բանալու անցքի» միջով, որը տարածության շատ նեղ հատված է:

Ավելի վաղ համարվում էր, որ նման «անցքի» միջով աստերոիդի անցումը կարող է հանգեցնել 2036 թ-ին Երկրի վրա նրա անկմանը, սակայն  հունվարին NASA-ի  մասնագետները գերթե բացառեցին  նման հավանականությունը:Գիտնականների խումբը մոտ 20 նման «բանալու անց» է հայտնաբերել: Դրանց թվում է  նաեւ 2մ լայնությամբ անցքը, որի միջով անցնելու դեպքում էլ  Ապոֆիսը կարող է բախվել Երկրի հետ 2068թ. ապրիլի 12 –ին`  2,3 –ը միլիոնի հավանականությամբ:

Դիտումներ: 321 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև