Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Հունվար » 19 » Ապօրինի որսի ժամանակ անզգուշաբար կրակել ու սպանել է ընկերոջը
23:43
Ապօրինի որսի ժամանակ անզգուշաբար կրակել ու սպանել է ընկերոջը

Ապօրինի որսի ժամանակ անզգուշաբար կրակել ու սպանել է ընկերոջը

Հունվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քուսականց կապեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է 51-ամյա Սերոժ Հովհաննիսյանի դիակը՝ աջ ազդրի թափանցող հրազենային վնասվածքի հետքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 18-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժանմունքի եւ Տավուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արծվաբերդի անտառպետության Նավուրի պահաբաժնի անտառապահ, 32-ամյա Կարեն Ջ.-ն, 43-ամյա Արմեն Ղ.-ն եւ Սերոժ Հովհաննիսյանը ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Արծվաբերդի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Քուսականց կապեր» կոչվող տարածք, որտեղ Արմեն Ղ.-ն իր ձեռքին եղած, ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի մեկփողանի «ԻԺ-18 Ե» տիպի ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակել եւ հրազենային վնասվածք է պատճառել Սերոժ Հովհաննիսյանին, որի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

 Արմեն Ղ.-ն ձերբակալված է: Հրացանն առգրավված է:  Կատարվում է նախաքննություն:

Դիտումներ: 298 | Ավելացրել է: Aro9778 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև