
Պարզվում է` մեր առողջության համար նշանակություն ունի անգամ հյութի գույնը, որը մենք խմում ենք: Ճիշտ ընտրված գույների հյութերը կարող են հիանալի ազդեցություն թողնել մարդու տրամադրության և առողջության վրա: Նարնջագույն, դեղին, վարդագույն և կանաչ ըմպելիքները նպաստում են դրական էմոցիաների արտադրմանը: Ավելին' այդ էմոցիաները սկսում են արտադրվել անգամ այդ գույնի հյութը կամ դրա տուփը տեսնելիս: Օրինակ՝ կապույտ երանգները կարող են նպաստել մարդու հոգեվիճակի ներդաշնակ զարգացմանը: Բժիշկները հավատացնում են՝ այդ ազդեցությունը կարելի է համեմատել քրոմոթերապիայի հետ, որը հնագույն մեթոդ է ամենատարբեր հիվանդությունները բուժելու համար:
|