
Բրիտանական Թիլբյուրի քաղաքի բնակիչ Քրիս Բովիսը բջջային կապի ծառայությունների համար 19 հազար եվրոյի ծանուցագիր է ստացել, երբ կապի օպերատորից փորձել է պարզել, թե ինչու են իր բջջային հեռախոսահամարն անջատել: Իմանալով բջջային ինտերնետից օգտվելու դիմաց 14 եւ 16 հազար դոլարի երկու չվճարված պարտքերի մասին՝ Էսեքս կոմսության բնակիչ եւ նորաձեւ սմարթֆոնի տերը սկզբում միայն ծիծաղել է: Բայց երբ բջջային կապի ընկերությունը փորձել է նրա հաշվից գանձել գումարը, արդեն ծիծաղելի չի եղել: Apple խանութի աշխատակիցները, որտեղ ստուգման համար ուղարկվել է սմարթֆոնը, պարզել են, որ Քրիս Բովիսի iPhone-ը անսարք է եղել: Թերի սարքը փոխարինել են նորով: Vesti.ru-ն հայտնում է, որ բջջային օպերատորը սկզբում իր պահանջները նվազեցրել է 300 եվրոյի, սակայն հետո, բաժանորդի վիճակի մեջ մտնելով, զրոյացրել է պարտքը:
|