Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 23 » Անօդաչու սարքերը՝ կարգուկանոնի հետևող
22:33
Անօդաչու սարքերը՝ կարգուկանոնի հետևող
Անօդաչու սարքերը՝ կարգուկանոնի հետևողՆյու Յորքում կարգուկանոնին կհետեւեն տեսախցիկներով զինված անօդաչու թռչող սարքերը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ ռադիոյով ամենամյա ելույթի ժամանակ:

Ինչպես գրում է New York Post-ը, քաղաքապետը տեսախցիկներով քաղաքին հետեւելը համեմատել է ծովային մակընթացության հետ, որոնց «չի կարելի հակառակվել»:

«Մենք հիմա ավելի շատ տեսախցիկներ ունենք եւ ավելի քիչ մասնավոր տարածք: Դժվար թե դուք կարողանանք դա կանգնեցնել, հարմարվեք դրան»,-հաղորդել է Բլումբերգը, հայտնում է Gazeta.ru-ն:

Նա նշել է, որ երբ հանցագործություն է տեղի ունենում, ոստիկանությունն առաջին հերթին ստուգում է տեսախցիկների ձայնագրությունները, իսկ սովորական տեսախցիկի եւ անօդաչու թռչող սարքերի վրա գտնվող տեսախցիկների միջեւ Բլումբերգը տարբերություն չի տեսնում: Ըստ նրա կանխատեսման՝ մոտ 5 տարի անց ողջ Նյու Յորքը կհայտնվի տեսախցիկների հսկողության տակ:


Դիտումներ: 320 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև