 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Աֆղանստանում աղջիկների համար տարրական դպրոց է բացել: Ըստ Eonline-ի, դպրոցը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու, մի շրջանում, որտեղ առավելությունը տրվում է տղամարդկանց կրթությանը: Դպրոցի վայրը պատահական չի ընտրվել. այստեղ մեծ թվով փախստականներ են ապրում: Ներկայում դպրոցում ավելի քան 200 աղջիկ է սովորում: Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին 2012 թվականից ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան է: Վերջերս նա պաշտոնական այցով Ռուանդայում էր, որտեղ աֆրիկյան կանանց համար դասախոսություններ էր կարդում բռնաբարության վտանգի դեպքում ինքնապաշտպանության մեթոդների մասին:
|