Շաբաթ, 11.04.2026, 23:27
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 26 » Անդրեյ Պանինը հետմահու դարձել է Կեմերովյան մարզի պատվավոր քաղաքացի
19:33
Անդրեյ Պանինը հետմահու դարձել է Կեմերովյան մարզի պատվավոր քաղաքացի

Ռուսական դերասան Անդրեյ Պանինին հետմահու «Կեմերովյան մարզի պատվավոր քաղաքացու» կոչում են շնորհել:

Ըստ РИА Новости-ի, այդ մասին Մշակութային գործիչների օրվան նվիրված տոնական ընդունելության ժամանակ հայտարարել է մարզի ղեկավար Աման Տուլեեւը: Պարգեւը հանձնվելու է Պանինի տիկնոջը՝ դերասանուհի Նատալյա Ռոգոժկինային: Բացի այդ, այս տարվանից դերասանուհին ամեն ամիս 20 հազար ռուբլի կստանա՝ որպես Կեմերովյան մարզի պատվավոր քաղաքացու այրի: Այն կտրամադրվի մինչեւ կրտսեր որդու՝ Անդրեյի 18-ամյա տարիքը:

Հիշեցնենք, որ Անդրեյ Պանինը վախճանվել է մարտի 7-ին: Նրա հուղարկավորությունը կայացավ մարտի 12-ին, Մոսկվայում: Մշակույթի եւ արվեստի Կեվերովյան պետական համալսարանում, որտեղ սովորել է դերասանը, նախատեսվում է բացել նրա թանգարանը:

Դիտումներ: 300 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև