ԱՄՆ-ն գերգաղտնի GEO-2 արբանյակ է ուղարկել տիեզերք, որը կոչված է ծառայելու հակահրթիռային պաշտպանությանը: Ֆլորիդայի Կանավերալ կայանից արբանյակը տանող Atlas-5 հրիռակիրը հաջողությամբ ուղարկվել է:
Ակնկալվում է, որ GEO-2-ը նախատեսված ուղեծիր դուրս կգա ինն օր անց, ինչից հետո կսկսվեն սարքի բազմամսյա փորձարկումները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
4,5 տոննա զանգվածով արբանյակը Տիեզերական տեղակայման ինֆրակարմիր ուղեծրային խմբավորման (SBIRS) մասն է կազմում: Այն նախատեսված է միջմայրցամաքային հրթիռների արձակման դեպքում զգուշացման, ինչպես նաեւ տեխնիկական հետախուզության համար:
SBIRS-ի կազմից են ավելի վաղ ուղարկված НEO-1 (2006թ.) եւ НEO-2 (2008թ.) արբանյակները: 2011թ. մայիսին խմբավորման ստեղծման շրջանակում գործարկվել էր GEO-1 արբանյակը: GEO-2-ից հետո ԱՄՆ-ում մտադիր են եւս երկու համանման տիեզերական սարք գործարկել, դրանցից վերջինը՝ 2016 թվականին: