Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 26 » ԱՄՆ-ում լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել
19:33
ԱՄՆ-ում լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել
ԱՄՆ-ում լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել

















Ամերիկյան լաբորատորիայից մահացու վարակով տարա է անհետացել: Գուանարիտո (Guanarito) վարակը, որը կարող է օգտագործվել որպես կենսաբանական ահաբեկչության միջոց, կորել է Թեքսաս նահանգի Գալվեսթոն քաղաքի գիտահետազոտական լաբորատորիայից: Հաղորդվում է, որ վարակով տարան պահվում էր քիչ ուսումնասիրված փորձարարական նյութերի կողպված սառցախցիկում:

Լաբորատորիա կամ խցիկ չարտոնված մուտքի հետքեր չեն հայտնաբերվել: , հայտնում է BFM.RU-ն՝ վկայակոչելով USA Today-ին: Լաբորատորիայի ղեկավար Սքոթ Ուիվերը կարծում է, որ գողության վարկածը եւ հանրության առողջությանը սպառնացող վտանգը քիչ հավանական է: Ըստ նրա՝ տարան կարող էր ընկնել, իսկ մեջի նյութը՝ տարրալուծվել:

«Լաբորատորիայից ոչ մի նյութ հնարավոր չէ դուրս բերել կենսունակ վիճակում: Բացի այդ, Գուանարիտոն չուսումնասիրված վարակ է, այնքան էլ հրապուրիչ գողոն չէ: Մենք ավելի վտանգավոր եւ ստուգված տարբերակներ ունենք», - վստահեցրել է գիտնականը:

Դիտումներ: 277 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև