Ամերիկյան դպրոցականին դատապարտել են երեք ցմահ ազատազրկման՝ ճաշարանում երեք հոգի սպանելու համար:
«Killer» գրությամբ շապիկ հագած 18-ամյա Թի Ջեյ Լեյնը դատավճիռը դիմավորել է անպարկեշտ շարժումով՝ ուղղված իր կողմից սպանված երեխաների հարազատներին:
Դպրոցականը, ով միջադեպի ժամանակ՝ 2012-ի փետրվարին, 17 տարեկան էր, կրակոցներ է արձակել եւ սպանել երեք մարդու, վիրավոր եւս երեքի: Մեկ տարի անց նա խոստովանել է իր հանցանքը, սակայն այդպես էլ չէր կարողացել քննիչներին բացատրել իր արարքի դրդապատճառները, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:
Լեյնը սովորում էր հատուկ դպրոցում՝ ցածր առաջադիմությամբ երեխաների համար, ինչպես նաեւ տառապում էր հալյուցինացիաներից: Այդուհանդերձ, նա մեղսունակ է ճանաչվել: