Կիրակի, 12.04.2026, 01:55
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 25 » ԱՄՆ ափի մոտ ճապոնական «ուրվական-նավակ» է հայտնաբերվել
23:43
ԱՄՆ ափի մոտ ճապոնական «ուրվական-նավակ» է հայտնաբերվել
ԱՄՆ ափի մոտ ճապոնական «ուրվական-նավակ» է հայտնաբերվել

















Ճապոնիայում ավերիչ ցունամիից երկու տարի անց ԱՄՆ ափի մոտ շարունակում են «անակնկալներ» լողալ: Օրերս հոսանքը ափ է նետել փոքր ձկնրոսական նավակ, որը հայտնաբերել են Վաշինգթոն նահանգի Լոնգ-Բիչ թերակղզու մոտ` Ճապոնիայի ափից 4500 մղոն (մոտ 7 հազար կմ) հեռավորության վրա:

Վեցմետրանոց նավակի տախտակամածը ծածկված է եղել խեցիներով եւ ծովի այլ բնակիչներով: Փորձագետները, սակայն, նրա վրա կարողացել են ճապոներեն մակնշում հայտնաբերել: Բնակչությանը խնդրել են առայժմ հեռու մնալ նավակից:

Սա առաջին դեպքը չէ, երբ օվկիանոս նետված առարկաները գտնում են ԱՄՆ ափերի մոտ: 2012թ. հունիսին Օրեգոնի ափի մոտ 165 տոննա քաշով լողացող դոկ են հայտնաբերել: Գտել են նաեւ պենոպլաստի, կենցաղային տեխնիկայի կտորներ, սառնարաններ, արկղեր, ծովային փարոսներ եւ անգամ ֆուտբոլային գնդակ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք լողալով Ճապոնիայից հասել են ԱՄՆ ափ:

Ցունամին Ճապոնիային հարվածել էր 2011թ. մարտի 11-ին, տարերքի հետեւանքով զոհվել էր մոտ 16 հազար մարդ, 6 հազարը վիրավորվել էր: Խաղաղ օվկիանոսում հինգ միլիոն տոննա աղբ էր թափվել:

Դիտումներ: 279 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև