Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 25 » Ամերիկացիները մտադիր են աստերոիդ խփել տիեզերական սարքի միջոցով
21:34
Ամերիկացիները մտադիր են աստերոիդ խփել տիեզերական սարքի միջոցով

Ամերիկացիները մտադիր են աստերոիդ խփել տիեզերական սարքի միջոցով

Չելյաբինսկի երկնաքարի անկումը ԱՄն գիտնականներին մղել է հատուկ երկարաժամկետ նախագիծ ստեղծել, նրանք ցանկանում են տիեզերական սարք արձակել` Դիդիմ խոշոր աստերոիդին հարվածելու համար: Ըստ ծրագրի, արձակված մեխանիզմը պետք է փոխի աստերոիդի ուղեծիրը, հաղորդում է The Washington Post-ը:

Հոփկիսնսի համալսարանի կիրառական ֆիզիկայի ամբիոնի հետազոտողները 350 մլն դոլարի նախագիծ են իրականացնում, որ նախատեսված է 10 տարով: Գիտնականների կանխատեսումներով, Դիդիմ աստերոիդը, եր հունարեն նշանակում է «Երկվորյակ», 2022թ. կանցնի Երկրի մոտով` մոտ 10,5 մլն կմ հեռավորության վրա: Այն բաղկացած է երկու մարմիններից` հիմնականից եւ դրա շուրջ պտտվող արբանյակից:

Գիտնականները պատրաստվում են հարվածել փոքր մարմնին` մոտ 150 մետր տրամագծով, որը պտտվում է հիմնական աստերոիդի շուրջ: Ըստ մասնագետների, դա ավելի հեշտ է, քանի որ ձգողականության ուժն ավելի փոքր է, իսկ արդյունքն ավելի մեծկլինի:

Եթե փորձը հաջողի, այն կլինի մարդկության ` երկնային մարմնի ուղեծրի փոփոխության առաջին փորձը:

Դիտումներ: 295 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև