Ամերիկացի Դենիս Հոուփը միլիոնավոր դոլարներ է վաստակել Լուսնի վրա հողամասեր վաճառելու միջոցով: Զարմանալին այն չէ, որ Հոուփը Լուսինն իրենն է համարում, այլ այն, որ մարդիկ հավատում են նրան եւ պատրաստ են վճարել հողամասերի համար:
1980 թվականին Հոուփը ուշադրություն է դարձրել, որ 1967-ին ստորագրված ՄԱԿ-ի տիեզերքի մասին պայմանագրում երկրներին արգելված է Լուսինը սեփականացնել, բայց մարդկանց դա չի արգելված: Նա նամակ է գրել ՄԱԿ-ին, որտեղ ներկայացրել է Լուսնի նկատմամբ իր սեփականության իրավունքը եւ խնդրել է բացատրել, թե ինչու մարդը չի կարող Լուսնի սեփականատեր դառնալ: Միջազգային կազմակերպությունը մինչ օրս պատասխան չի տվել նրան:
Այդ պահից ի վեր 65-ամյա Հոուփն սկսել է Լուսնի վրա հողամասերի սերտիֆիկաներ վաճառել մեկ ակրը (մոտ 0,4 հա) 24 դոլարով: Նրա գրորդների շարքում են հայտնի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Նիքոլ Քիդմանը, Ջոն Թրավոլթան, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշը, Ջիմի Քարթերը եւ Ռոնալդ Ռեյգանը, գրում է «Վեստի Էմոնոմիկան»՝ վկայակոչելով Business Insider-ը: