
Տեխասի դպրոցներից մեկում ուսուցիչը երկուս է նշանակել երկու աշակերտների զենքի թեմայով շարադրությանը, թեեւ շարադրության թեման ազատ էր: Դպրոցականներից մեկի մայրն ուսումնական հաստատության ղեկավարներից ներողություն է պահանջել: Ըստ Myfoxdfw.com-ի, ուսուցիչը երեխաներին հանձնարարել է ցանկացած թեմայով` օգտագործելով նախադասության տարբեր ձեւեր: Մարշալ Ուիլյամսը, ով իր մոր հետ Քիմբերլի էր այցելել, գրել է զենքի շոուի մասին: Նրա ընկեր Ալեքսը շարադրության մեջ նկարագրել է որսորդությունը: Ուսուցիչը` երկուս նշանակելու սպառնալիքով հայտարարել է, որ «մեղավոր» բարձր դասարանի աշակերտները պետք է նորից գրեն շարադրությունը: Քիմբերլի Ուիլյամսը փորձել է ուսուցչից պարզել նման որոշման պատճառները, բայց հստակ պատասխան չի ստացել, հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:
|