 Հոլիվուդյան 72-ամյա դերասան Ալ Պաչինոն Նյու Յորքում իր վերջին՝ «Ֆիլ Սպեկտոր» ֆիլմի պրեմիերային ներկայացել է նոր սիրեցյալի՝ 33-ամյա Լուչիա Սոլայի ընկերակցությամբ: Entartainmentwise.com-ի փոխանցմամբ, Ալ Պաչինոն եւ Սոլան ամբողջ երեկոյի ընթացքում կանգնել են ձեռք ձեռքի բռնած եւ չեն հեռացել միմյանցից: Ժապավենը, որի շնորհանդեսին ներկայացել էր զույգը, ներկայացնում է երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի (Պաչինո) եւ փաստաբան Լինդա Քենի Բադենի հարաբերությունների պատմությունն այն ժամանակաշրջանում, երբ նա ներգրավված էր Լանա Քլարքսոնի սպանության գործում: 2007 թվականին գործի լսումներին մասնակցող երդվյալ ատենակալները միասնական կարծիքի չհանգեցին: Սակայն 2009-ին երդվյալ ատենակալների նոր կազմը մեղադրական վճիռ կայացրեց, եւ Սպեկտորը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման: Ֆիլմի պաշտոնական թողարկումը նախանշված է մարտի 24-ին:
|