Ադրբեջանի ԲՈՒՀ-երը սկսել են կազմել այն ուսանողների ցուցակները, ովքեր օգտվում են Facebook սոցիալական ցանցից. գրում է Haqqin.az-ը:Ինչպես կայքին հայտնել է Ադրբեջանի տեխնիկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողներից մեկը, ֆակուլտետի փոխդեկանները կանչում են ուսանողներին իրենց մոտ և հարցաքննում, թե արդյոք նրանք օգտվում են Facebook-ից, թե՝ ոչ: «Եթե որևէ մեկը խոստովանում է, որ օգտվում է այդ կամ այլ սոցիալական կայքից, ապա նրան սպառնում են հեռացնել համալսարանից, եթե նա չջնջի կամ չփակի իր էջը»,-ասել է իր անունը հրապարակել չցանկացող ուսանողը: Ինչպես պարզ է դարձել, ուսանողների նման ցուցակներ կազմվում են երկրի բոլոր ԲՈՒՀ-երում: Կայքը նշում է, որ նման միջոցներով իշխանությունները փորձում են ուսանողներին հեռու պահել ընդդիմադիր կամ արմատական ուժերից: lurer.com
|