Թայվանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Lenta-ն:
Ամերիկյան սեյսմոլոգների տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հուալյան քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են կղզու ողջ տարածքում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: