Մարտի 24-ին, ժամը 12.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը «1-02» ծառայության աշխատակիցները կանխել են 1987թ. ծնված Լուսինե Ք.-ի ինքնասպանության փորձը: