Կիրակի, 12.04.2026, 05:24
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Հունվար » 19 » Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը
23:40
Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը

Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը






Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գեւորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա եւ ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին մարգեւատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով:

Դիտումներ: 351 | Ավելացրել է: Aro9778 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև