Փայտաշեն նավը, որում 166 ուղեւոր կար, խորտակվել է Նիգերիայի ափից 70 կմ հեռվում: Նավը մեկնել էր երկրի հարավային Օրոն քաղաքից եւ ուղեւորվել Գաբոնի հարավարեւելյան ափ:
Այս պահին հայտնի է 45 զոհերի մասին, բժիշկները նշել են, որ այդքան մարմիններ են տեղափոխվել Քալաբար քաղաքի հիվանդանոց: «Նովայա պոլիտիկան» հայտնում է, որ փրկարարական ծառայության ներկայացուցիչը միայն ինն անձի մահն է հաստատել:
Այժմ հայտնի է միայն երկու փրկվածների մասին. կնոջը եւ տղային գտել են ձկնորդսները: Մնացածների ճակատագիրն անհայտ է: Որոնողափրկարարարական գործողությունները շարունակվում են: