Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 2 » 114 տարեկան հասակում վախճանվել է ամենատարեց ամերիկուհին
19:05
114 տարեկան հասակում վախճանվել է ամենատարեց ամերիկուհին
114 տարեկան հասակում վախճանվել է ամենատարեց ամերիկուհին

















Ֆլորիդա նահանգի Քլիրուոթեր քաղաքում 114 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհի Էլսի Թոմփսոնը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Gerontology Research Group-ի հետազոտողներին:

Կինը մահացել է մարտի 21-ին՝ ծննդյան տարեդարձից երկու շաբաթ առաջ: Թոմփսոնը ԱՄՆ-ի ամենատարեց կին էր ճանաչվել հունվարին՝ Հարավային Կառոլինայում 114-ամյա Մեմի Ռիարդենի մահից հետո:

Թոմփսոնը ծնվել էր 1899թ. ապրիլի 5-ին Փենսիլվանիա նահանգի Բիվեր Ֆոլս քաղաքում: Նրա ամուսին Ռոնալդ Թոմփսոնն այդ նահանգի Սենատի անդամ էր եղել Հանրապետական կուսակցությունից: Նրա հրաժարականից հետո 1971թ. ամուսինները հաստատվել էին Քլիրուոթերում, որտեղ 1986թ. վախճանվել էր Ռոնալդ Թոմփսոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 Էլսի Թոմփսոնը հաճախ կրկնում էր, որ իր երկարակեցության գաղտնիքը մարդկանց նկատմամբ սերն է եւ նրանց ժպիտները: Նա ունի որդի եւ չորս թոռ:

Այսօրվա դրությամբ ամենածեր մարդը 115-ամյա ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է՝ ծնված 1897թ. ապրիլի 19-ին:

Դիտումներ: 484 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև