Կան շատ կերակրատեսակներ, որոնք կարգավորում են քունը, սակայն կան նաև այնպիսիները, որոնք կար-ող են խախտել քունը: Ստորև ներկայացված է այն 10 կերակրատեսակների ցուցակը, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ:1. Պաղպաղակ: Պաղպաղակը պարունակում է բազմաթիվ ճարպեր և շաքար, որոնք էներգիա են հաղորդում մարդուն, ինչը սպառելու ժամանակ ուղղակի չի տրվում օրգանիզմին` քնելուց առաջ: Բացի դրանից, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ շաքար պարունակող կերակրատեսակները կարող են գիշերային մղձավանջի պատճառ դառնալ: 2. Նեխուր: Նեխուրը համարվում է բնական միզամուխ միջոց, այդ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել այն քնելուց առաջ: 3. Պաստա: Պաստան պարունակում է բազմաթիվ ածխաջրեր, և եթե այն ուտելուց հետո անմիջապես գնալ քնելու, ապա այդ ամենը կվերածվի ճարպի: 4. Պիցցա: Պիցցան ծանրաբեռնում է ստամոքսը: Դրանում առկա տոմատի սոուսը ունի բարձր մակարդակի թթվայնություն, ինչը կարող է հանգեցնել այրոցի: 5. Կոնֆետներ: Ինչպես արդեն նշվել էր, քաղցրավենիքը կարող է գիշերային մղձավանջի պատճառ հանդիսանալ: 6. Հացահատիկեղեն: Հացահատիկեղենը պարունակում է շաքարի բարձր քանակություն և ածխաջրեր: 7. Սխտորը: Սխտորից պետք է խուսափել երկու պատճառով. առաջինը` այն կարող է տհաճ լինել զուգընկերոջ համար, երկրորդը` սխտորը հանգեցնում է այրոցի: 8. Մուգ շոկոլադ: Մուգ շոկոլադը պարունակում է կոֆեին, ինչը առույգացնող ազդեցություն ունի: 9. Ալկոհոլ: Կա թյուր կարծիք, որ ալկոհոլը նպաստում է խորը քնելուն: Ալկոհոլը իսկապես օգնում է քնելուն, սակայն խախտում է երկար և հանգիստ քունը: 10. Միսը: Կարմիր միսը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, ինչը նշանակում է, որ այն դժվարամարս է:
|